Թրամփը հայտարարել է «աշխարհի ամենաարագընթաց» հրթիռի մշակման մասին. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

17:18   11 Հուլիս 2020    347

ԱՄՆ-ն մշակում է գերձայնային հրթիռ, որը ներկայում գոյություն ունեցող համանման մոդելներից 17 անգամ ավելի մեծ արագություն է զարգացնում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երկրի ԶՈՒ Հարավային հրամանատարության շտաբ-բնակարան կատարած այցի ժամանակ, գրում է tass.ru-ն:

«Մենք մշակման փուլում գտնվող շատ հետաքրքիր բաներ ունենք: Ունենք հրթիռ, որը 17 անգամ ավելի արագ է, քան որևէ այլ արագընթաց հրթիռ: Այն այնքան արագ է թռչում, որ այն չափազանց դժվար է նկատելը: Մենք այնպիսի բան ունենք, որի մասին որևէ մեկն անգամ մտածել չի կարող»,-ասել է նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն վերջին շրջանում 2,5 տրլն դոլար է ծախսել ԶՈՒ-ի վրա: «Մենք լավագույն ռազմական տեխնիկան ունենք»,-ասել է Թրամփը:

Թրամփի հայտարարությանն արձագանքել է ՌԴ արտգործնախարարությունը: Գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել է.«Այն, որ նրանք ունեն այնպիսի բան, որի մասին «որևէ մեկն անգամ չի կարող մտածել», դա փաստ է: Չենք դադարում զարմանալ ամեն օր: Միայն թե, եթե այն թիրախն էլ խոցեր... թե չէ հիշում ենք՝ 2018թ. ինչ պատահեց «հրաշալի, նոր և խելացի հրթիռների հետ»»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները