Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում առաջ է անցել Ուորեն Բաֆետից

17:59   11 Հուլիս 2020    240

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր հարստությամբ գերազանցել է Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի նախագահ Ուորեն Բաֆետին, հայտնում է Bloomberg-ը:

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ Մասկի կարողությունն ավելացել է 6,1 մլրդ դոլարով, ինչը պայմանավորված է Tesla-ի արժեթղթերի գնի 11% աճով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկայում 49-ամյա Մասկը, որն ունի 70,5 մլրդ դոլար կարողություն, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում յոթերորդն է: Բաֆետի կարողությունը գնահատվել է 69,2 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները