Վրաստանն Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտա է ուղարկել՝ կապված Սաակաշվիլիի հայտարարության հետ

19:16   11 Հուլիս 2020    246

Վրացական կողմն Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտա է ուղարկել:

Հուլիսի 9-ին Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր Վրաստանի քաղաքացիներին ուղղված դիմումը, որում երկրի գործող կառավարությանը ոչ լեգիտիմ էր անվանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաեւ հայտարարել էր, որ կպայքարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

«Նման սադրիչ քայլերը վնաս են հասցնում երկու երկրների բարեկամական, ռազմավարական հարաբերություններին»,-ասվում է վրացական կողմի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Սաակաշվիլիի հայտարարության պատճառով Վրաստանի ԱԳՆ էր կանչվել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները