Երգչուհի Անիտա Ցոյը հաղթահարել է կորոնավիրուսը

19:38   11 Հուլիս 2020    208

Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյը ապաքինվել է կորոնավիրուսից:

«Բարևներ, իմ սիրելիներ, բարևներ, իմ սքանչելիներ: Այսօրվա առավոտը բազմաթիվ հրաշալի, դրական լուրեր բերեց: Կորոնավիրուսի իմ թեստը բացասական է, այսինքն՝ այժմ ես վարակակիր չեմ և շուտով կարող եմ տուն վերադառնալ»,-ասում է երգչուհին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ընդգծում է, որ հավանաբար վաղը ևս մի քանի հետազոտություն կանցնի և երկուշաբթի օրը կլինի տանը:

Անիտան լավ տրամադրություն է մաղթում բոլորին և հույս հայտնում, որ ամեն բան լավ կլինի:

Ավելի վաղ երգչուհու մամուլի քարտուղար Աննա Կրուժելը հայտնել էր, որ վարակման առաջին իսկ օրից Անիտա Ցոյը ինքնամեկուսացվել է և պահպանել անվտանգության բոլոր կանոնները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները