Ավտոբուսի վթարի հետևանքով Վիետնամում հինգ մարդ է զոհվել

19:24   11 Հուլիս 2020    264

ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:

Կայքի տվյալներով՝ ավտոբուսում քառասուն ուղևոր է եղել, որոնցից վեցը՝ երեխաներ: Ավտոբուսն անդունդն է ընկել 20 մետր բարձրությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարորդի խոսքով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել արգելակների խափանման պատճառով: Տեղի ճանապարհային երթևեկության անվտանգության բաժնից հայտնել են, որ ավտոբուսն այնքան վնասված է, որ փրկարարները ստիպված են եղել այն երկու մասի բաժանել՝ վիրավորներին դուրս բերելու համար:

Վիետնամի վարչապետի տեղակալը տեղի իշխանություններին հանձնարարել է օպերատիվ օգնություն ցույց տալ տուժածներին, ինչպես նաև թեստավորել վարորդին՝ հասկանալու համար արդյոք նա ալկոհոլ կամ թմրադեղեր օգտագործե՞լ է, թե՞ ոչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները