Եգիպտոսի «մահվան լողափում» միաժամանակ 10 մարդ է մահացել՝ փորձելով փրկել ջրում հայտնված երեխային

19:57   11 Հուլիս 2020    257

Հուլիսի 10-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից ոչ հետու գտնվող լողափում, որն ավելի հայտնի է որպես «մահվան լողափ», միաժամանակ 11 մարդ է խեղդվել։

Ինչպես հայտնում է պարբերականը, նրանցից 10-ը խեղդվել են միաժամանակ՝ փորձելով փրկել ջրում հայտնված երեխային։ Այս պահին ափ են դուրս բերվել նրանցից 6-ի մարմինները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ զոհերը խեղդվել են ուժեղ ալիքների պատճառով։

Ինչպես հաղորդվում է, լողափը կորոնավիրուսի պատճառով պաշտոնապես փակ է եղել և տեղանքում փրկարարական խմբեր չեն աշխատել։

Թերթը գրում է, որ անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույս ունենալով, որ ծովը ափ կհանի իրենց հարազատների մարմինները:

Լողափն իր անվանումը ստացել է ծովում մահվան հաճախակի դեպքերի պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները