Խորհրդային գիտնական Սերգեյ Կորոլյովի թոռը պատմել է Իլոն Մասկի զանգի մասին

21:18   11 Հուլիս 2020    297

Ռուս ակադեմիկոս եւ հրթիռային ինժեներ Սերգեյ Կորոլյովի թոռը՝ Անդրեյը, «Զվեզդա»-ին պատմել է ամերիկացի գործարար եւ գյուտարար, SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի զանգի եւ նրա հետ հետագա զրույցի մասին։

Անդրեյ Կորոլյովի խոսքերով՝ ակադեմիկոսի ընտանիքը գրել էր Մասկին՝ Երկրի ուղեծիր SpaceX Crew Dragon հրթիռի հաջող արձակումից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դրանից որոշ ժամանակ անց գործարարի քարտուղարը կապվել էր նրանց հետ եւ ասել, որ Մասկը պատրաստ է տեսազանգի միջոցով շփվել։

«Մենք 20 րոպե խոսեցինք, շփման մեջ նա հաճելի է, շատ ուրախ, շատ դրական անձնավորություն է, մենք շատ ծիծաղեցինք: Նա մեծ հարգանքով է վերաբերում պապիկիս հիշատակին, նրան համարում է իր ժամանակի մեծագույն ինժեներներից եւ նշանավոր մարդկանցից մեկը»,- ասել է Կորոլյովի թոռը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները