Մերկելը աշխարհին համավարակի դեմ համերաշխության եւ համագործակցության կոչ է արել

21:39   11 Հուլիս 2020    243

Միայն միջազգային համերաշխությունն ու համագործակցությունը կօգնեն աշխարհին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամը, կարծում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Միայն այս գլոբալ սպառնալիքին գլոբալ պատասխաններ գտնելու դեպքում մենք համավարակներին հաղթելու հնարավորություն կունենանք՝ այսօր եւ ապագայում»,- ասել է Մերկելը իր շաբաթական տեսաուղերձում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գերմանիան ակտիվորեն մասնակցում է միջազգային համագործակցության ծրագրերին, որոնք ուղղված են համավարակի դեմ պայքարին: Առաջին հերթին, դրանք այնպիսի միջազգային կազմակերպությունների ծրագրեր են, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) եւ Համաշխարհային բանկը, ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

Բացի այդ, Գերմանիան շատ ակտիվ է առողջապահության եւ հետազոտությունների ոլորտում, այդ թվում նաեւ՝ հանդես է գալիս հօգուտ աշխարհում պատվաստանյութերի, դեղամիջոցներիի եւ ախտորոշման միջոցների արդար բաշխման, հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները