Մակրոնը որոշում է կայացրել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման դիզայնի վերաբերյալ

22:24   11 Հուլիս 2020    288

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամիսներ շարունակ կողմ էր արտահայտվել 850-ամյա տաճարի վերականգնման ժամանակակից դիզայնին, սակայն այժմ հակառակ որոշում է ընդունել՝ աջակցելով տաճարի սրածայր աշտարակի նախկին տեսքի վերականգնման ծրագրին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ամիսներ տևած բուռն քննարկումների արդյունքում Մակրոնը մի կողմ է թողել Փարիզի Աստվածամոր տաճարի վնասված տանիքն ու աշտարակը գերժամանակակից դիզայնով վերականգնելու գաղափարը, որի համար կառավարությունն անցյալ տարի մրցույթ էր հայտարարել: Նախատեսվում էր մրցույթի արդյունքներն ամփոփել այս տարվա առաջին կեսին, սակայն դիզայնի հարցով որոշումը, ինչպես նաև վերականգնողական աշխատանքները հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Հանրապետության նախագահը համոզվել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը պետք է վերականգնվի իր նախկին տեսքին հնարավորինս մոտ և համահունչ հայտնի տարբերակին»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները