Երկիր մոլորակի բնակչության քանակը հասել է 7,8 միլիարդի

09:32   12 Հուլիս 2020    226

Աշխարհի բնակչության քանակը հասել է 7,8 միլիարդ մարդու:

Այս մասին հայտնել է Գերմանիայի Համաշխարհային բնակչության հիմնադրամը: Հիմնադրամում նշվում է, որ ամեն տարի մեր մոլորակի բնակչությունը աճում է 82 միլիոն մարդով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կազմակերպությունում ասվում է, որ Երկրի վրա ամեն վայրկյան ծնվում է 2.6 երեխա: Հիմնադրամը տալիս է հետևյալ տվյալները. Եթե այսօր աշխարհը լիներ ընդամենը 100 մարդ բնակչություն ունեցող գյուղ, նրանցից 59-ը կլինեին Ասիայից, 17-ը Աֆրիկայից, տասը Եվրոպայից, ութը Լատինական Ամերիկայից, հինգը Հյուսիսային Ամերիկայից և մեկը Օվկիանիայից։

Ըստ հիմնադրամի այդ թվերի պատճառը մասամբ մեծ թվով անցանկալի հղիություններ են: Եթե ​​բոլորը կարողանային խուսափել դրանից, բնակչության աճը կարող էր նվազել մեկ քառորդով: Կորոնավիրուսային համավարակը նույնպես հանգեցնում է այս խնդրին. ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ելքի վեցամսյա սահմանափակումները կարող են հանգեցնել 7 միլիոն անցանկալի հղիությունների զարգացող երկրներում:

Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Սահարայի հարավում աֆրիկյան տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուր երկրորդ կնոջը հասանելի չեն հակաբեղմնավորիչները: Այնտեղ յուրաքանչյուր կնոջ բաժին է ընկնում միջինը 4,4 երեխա (միջին հաշվով աշխարհում այդ ցուցանիշը 2,4 երեխա է): Փորձագետների կարծիքով՝ սեռական դաստիարակությունը և հակաբեղմնավորիչների օգտագործումը կարող են շտկել իրավիճակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Երկիր  


Վերնագիրի այլ պիտակները