Սիրիական Իդլիբում մոտ 250 գրոհային հարձակվել է կառավարական բանակի դիրքերի վրա

11:23   12 Հուլիս 2020    236

Սիրիայի Իդլիբ նահանգում շուրջ 250 գրոհայիններից բաղկացած երկու խումբ հարվածներ է հասցրել սիրիական կառավարական բանակի դիրքերին, հաղորդում է РИА Новости-ն:

Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:30-ին՝ Զայթունջիկ բնակավայրից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շերբիցկիի հաղորդած տվյալների համաձայն՝ կառավարական բանակն առանց կորուստների հետ է մղել հարձակումներն ու 8 գրոհայինի չեզոքացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները