Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 39 000 նոր դեպք է գրանցվել

11:49   12 Հուլիս 2020    183

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 39 023 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է РИА Новости-ն:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 1 840 000 մարդ է վարակվել, որոնցից 71 469-ը մահացել է, 1071-ը՝ վերջին մեկ օրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ մինչ այժմ ավելի քան 1.1 միլիոն մարդ առողջացել է: Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները