Զինյալները հարձակվել են Իրաքում ԱՄՆ ռազմակայանը մատակարարող շարասյան վրա

12:29   12 Հուլիս 2020    267

Իրաքի հարավում գրոհայինները հարձակվել են ԱՄՆ բազայի համար նախատեսված մատակարարման շարասյան վրա:

Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ հղում անելով իրաքյան անվտանգության ծառայության աղբյուրին:

Հարձակումը տեղի է ունեցել Նաջմե շրջանի Սամավա և Դիվանյա քաղաքների միջև։ Հարձակվել են չորս բեռնատարի վրա, որոնք Իրաքի քաղաքացիները բերում էին Բոսրայից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Զինյալները պիկապ բեռնատարներով հարձակվել են շարասյան վրա, ստիպել կանգ առնել, հետո վարորդներին դուրս են բերել բեռնատարներից, հրդեհել մեքենաներն ու անհետացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները