Բիլ Գեյթսը ասել է, թե ում պետք է անվճար տրամադրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

15:32   12 Հուլիս 2020    156

Միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է անվճար տրվի նրանց, ովքեր իրոք ի վիճակի չեն ձեռք բերելու այն:

Ըստ նրա՝ այն չպետք է տրվի նրանց, ովքեր ի վիճակի են այն գնելու: Ամերիկացի գործարարը նշել է, որ եթե պատվաստանյութը պարզապես տրվի նրանց, ովքեր դրա համար մեծ գումար են առաջարկում, ապա համավարակը կլինի «ավելի երկար և մահացու», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդհանուր առմամբ, ասել է նա, աշխարհը ի վիճակի է հաղթահարելու COVID-19-ի համավարակը: Արդեն լուրջ առաջընթաց է գրանցվել պատվաստանյութերի մշակման գործում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները