Իմ սիրտը վերջնականապես և անդառնալիորեն տրված է այս հողին և այս մարդկանց. բոլոր բելառուսներին. Լուկաշենկո

18:26   12 Հուլիս 2020    160

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ալեքսանդրիան հավաքում է ընկերներին» փառատոնում խոստովանել է, որ նրա սիրտը վերջնականապես և անդառնալիորեն պատկանում է երկրին և բելառուսներին, մեջբերում է «Բելտա» -ն:

«Յուրաքանչյուր մարդու համար դրախտն այնտեղ է, որտեղ գտնվում է նրա սիրտը», – սկսել է իր խոսքը Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Բելառուսում ապրում է իմաստուն և ուժեղ ժողովուրդ, որն իր ողջ պատմության ընթացքում բազում փորձանքների և դժբախտությունների է հանդիպել, բայց ոչ մեկի առջև երբեք ծնկի չի եկել:

«Իմ սիրտը վերջնականապես և անդառնալիորեն տրված է այս հողին և այս մարդկանց. բոլոր բելառուսներին», – եզրափակել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները