Վրաստանը ԵՄ-ից կստանա 183 միլիոն եվրո՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի մաս

19:44   12 Հուլիս 2020    198

«Վրաստանը շարունակում է հակակոռուպցիոն բարեփոխումները, քանի որ երկիրը կոռուպցիայի բարձր մակարդակ ունի…Երկիրը փորձում է հաղթահարել այդ մարտահրավերը», – այս մասին ասված է արտագաղթի հետ կապված Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի զեկույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, զեկույցում ասվում է, որ վրացական իշխանությունները Եվրամիության հետ միասին փորձում են կասեցնել իրենց քաղաքացիների ապօրինի տեղաշարժը և Շենգենյան գոտու երկրներում մնալու նրանց փորձերը:

Զեկույցի համաձայն ՝ 2019 թվականին Վրաստանի 328 քաղաքացի փորձել է ապօրինի մուտք գործել ԵՄ, մինչդեռ 2018-ին գրանցվել է 189 նման դեպք: 2019-ին խախտելով օրենքը ԵՄ-ում է մնացել Վրաստանի 11 845 քաղաքացի, ինչը 26% -ով ավելին է, քան նախորդ տարի:

Ինչ վերաբերում է ապաստան հայցելուն, ապա 2019 թվականին դիմել է Վրաստանի 21 570 քաղաքացի, իսկ 2018-ին հայտատուների թիվը եղել է 19 730:

Ըստ զեկույցի՝ Վրաստանն ակտիվ համագործակցում է Ինտերպոլի հետ` միջազգային հանցագործների հանցավոր գործողությունները զսպելու համար:

Բացի այդ, ուսումնասիրությունում նշում է, որ Վրաստանը ԵՄ-ից կստանա 183 միլիոն եվրո ՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի մաս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները