Մասկը Կորոլյովներին առաջարկել է այցելել SpaceX-ի համալիր

20:21   12 Հուլիս 2020    187

Ամերիկացի մեծահարուստ գործարար, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը խորհրդային հրթիռաշինության լեգենդար գիտնական Սերգեյ Կորոլյովի ժառանգներին հրավիրել է այցելել իր տիեզերական կենտրոնը:

Մասկը Թվիթերում գրել է. «Կորոլյովը հրթիռաշինության ասպարեզում լավագույն մասնագետներից մեկն էր աշխարհում»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Սերգեյ Կորոլյովի թոռը՝ Անդրեյը: Կորոլյովների ընտանիքը շնորհավորել է Մասկին SpaceX հրթիռով Crew Dragon տիեզերանավը Միջազգային տիեզերակայան հասցնելու կապակցությամբ:

Մասկը տեսակապով 20 րոպե խոսել է Կորոլյովների հետ և ասել, որ հրավիրում է «այցելել SpaceX ընկերության համալիր այն բանից հետո, երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կկարգավորվի»:

Անդրեյ Կորոլյովն ասել է, որ շատ ուրախ է SpaceX-ի հաջողության և ամերիկյան տիեզերագնացության նվաճումների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները