Ռումինիայում ուժի մեջ է մտել տհաճ հոտեր տարածելն արգելող օրենքը

20:44   12 Հուլիս 2020    219

Հոտառական դիսկոմֆորտի մասին օրենքն ուժի մեջ է մտել Ռումինիայում, հաղորդում է Agerpres գործակալությունը։

«Հոտառական դիսկոմֆորտը,-ըստ նորմատիվ ակտի,-գործունեության հետեւանք է, որը կաորղ է ազդել բնակչության առողջական վիճակի եւ շրջակա միջավայրի վրա, որը սուբյեկտիվ առումով ընկալվում է որպես տարբեր ինտենսիվության հոտեր կամ օբյեկտիվորեն չափվում՝ համաձայն գործող ազգային, եվրոպական եւ միջազգային ստանդարտների»։

Պարզ ասած, եթե, օրինակ, սննդի հոտը, ,որը կինը պատրաստում է իր խոհանոցում, տարածվում է աստիճանավանդակի վրա եւ տարբեր հարկերում, նոր օրենքի համաձայն՝ այդ դեպքում կինն այժմ կարող է տուգանվել բավականին մեծ գումարի չափով։ Օրենքով նախատեսված է տուգանք տուգանք 6.3 հազար եվրոյի չափով ֆիզիկական աձնանց եւ 16.7 հազար եվրոյի չափով իրավաբանական անձանց համար։

Իրավական ակտի համար մեկնարկային է համարվել կառավարության 2005 թվականի որոշումը շրջակա միջավայրի պահպանության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այսուհետ հոտառական դիսկոմֆորտի մակարդակը կորոշվի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում տեղական կառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվությամբ ցանկացած տնտեսական գործունեություն ծավալելու համար, իսկ սահմանված նորմատիվների խախտումները կարող են հանգեցնել այդ ընկերությունների փակմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռումինիա  


Վերնագիրի այլ պիտակները