Ռոնալդինիոն կմնա տնային կալանքի տակ

20:55   12 Հուլիս 2020    470

Պարագվայի դատարանը ուժի մեջ է թողել բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոյի նկատմամբ տնային կալանք սահմանելու որոշումը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Globo Esporte պարբերականը։

40-ամյա Ռոնալդինիոն իր եղբոր՝ Ռոբերտո դե Ասիսի հետ Պարագվայ էր ժամանել կեղծ փաստաթղթերով, ինչից հետո ձերբակալվել էր տեղի ոստիկանության կողմից։

Մի քանի օր բանտում անցկացնելուց հետո նրա պատիժը մեղմացրել էին, ապա տնային կալանքի դատապարտել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդինիո  


Վերնագիրի այլ պիտակները