«Պուտինն ամեն անգամ ոտքի կկանգնի պաշտպանելու պատմական ճշմարտությունը՝ այն խեղաթյուրելու փորձերի դեպքում». Պեսկով

21:27   12 Հուլիս 2020    212

ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինը միշտ կկանգնի պաշտպանելու պատմական ճշմարտությունն Արևմուտքում պատմության խեղաթյուրման փորձերի շարունակության դեպքում:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակություն կունենա Պուտինի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հոդվածը, Պեսկովը նշել է, որ «միանշանակ այդ աշխատանքը շարունակություն կունենա՝ պատմության և ճշմարտության խեղաթյուրման կանխարգելման նպատակով»:

«Վստահ եմ, որ եթե նման խեղաթյուրումները շարունակվեն արևմուտքում գտնվող մեր գործընկերների կողմից, ապա Պուտինն ամեն անգամ ոտքի կկանգնի պաշտպանելու պատմական ճշմարտությունը»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները