Հնդկաստանում 4-րդ օրն անընդմեջ «Քովիդ-19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

22:54   12 Հուլիս 2020    219

Հնդկաստանում կիրակի առավոտյան հաղորդված տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 28 638 դեպք է գրանցվել, որը 4-րդ օրն անընդմեջ ռեկորդային ցուցանիշ է դարձել ասիական երկրի համար:

Ինչպես ներկայացնում է CNN-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները, Հնդկաստանում համաճարակի ողջ ընթացքում ավելի քան 850 000 վարակման դեպք է գրանցվել, որով երկիրը երրորդն է ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից (ավելի քան 3.3 մլն) և Բրազիլիայից (ավելի քան 1.8 մլն) հետո:

Մինչ օրս կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից երկրում մահացել է առնվազն 22 700 մարդ:

Երկրի արևմտյան Մահարաշտրա նահանգը շարունակում է ամենատուժածը լինել, որտեղ գրանցվել է վարակման 246 660 և մահվան 10 116 դեպք:

Հաղորդվում է, որ երկրի երրորդ ամենախիտ բնակեցված քաղաքը՝ Բանգալորը, երեքշաբթի օրվանից մեկ շաբաթով կփակվի՝ զսպելու համար վարակման դեպքերի բռնկման տարածումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները