Իսպանական հանգստավայրերը կպահպանվեն 40 000 ոստիկանների կողմից

09:02   13 Հուլիս 2020    166

Ավելի քան երկու շաբաթ առաջ Իսպանիան կրկին բացել է իր սահմանները Շենգենյան գոտու մյուս երկրների առջեւ, սակայն բազմաթիվ հանգստավայրեր երկրում կիսով չափ դատարկ են։

Դա նշանակում է, որ չնայած մի քանի ամիս տեւած կարանտինի եւ տեղաշարժման սահմանափակումների՝ եվրոպացի զբոսաշրջիկները դեռեւս զսպում են իրենց, երբ խոսքը վերաբերում է Իսպանիայում հանգստանալուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սակայն Իսպանիան ունի զբոսաշրջության կարիքը, եթե ցանկանում է խոչընդոտել իր ՀՆԱ-ի անկմանը 11 տոկոսով այս տարի, ինչպես եւ կանխատեսվում էր։

Դա ստիպել է Իսպանիայի իշխանություններին նախաձեռնել երկու փոխկապված արշավ՝ «Գործողություն՝ Ամառ» եւ «Անվտանգ զբոսաշրջության ծրագիր», որոնց նպատակն է երաշխավորել, որ Իսպանիան աշխարհում ամենաանվտանգ ուղղություններից մեկն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները