Էլվիս Փրեսլիի թոռանը մահացած են գտել

09:29   13 Հուլիս 2020    190

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքի իր տանը հայտնաբերվել է ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի 27-ամյա թոռան՝ Բենջամին Կիոյի դին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է TMZ-ն՝ հղում անելով նրա մոր՝ Լիզա Մարի Փրեսլիի ներկայացուցչին։

Ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ նա կարող է ինքնասպան եղած լինել։ Նշվում է մայրական կողմի լեգենդար պապի հետ նրա նմանության մասին։ Կիոն նույնպես զբաղվել է երաժշտությամբ և 2009-ին 5 մլն դոլարի պայմանագիր կնքել ձայնագրման ստուդիաներից մեկի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էլվիս-Փրեսլի  


Վերնագիրի այլ պիտակները