ՌԴ-ում Ան-2 ինքնաթիռ է կործանվել. կա 1 զոհ

10:16   13 Հուլիս 2020    239

ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում Ան-2 ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկն էլ վնասվածքներ ստացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Դեպքի վայր են ժամանել արագ արձագանքման ծառայության աշխատակիցները:

«Հուլիսի 13-ին Մոսկվայի ժամանակով 04:10-ին տեղեկություն է ստացվել Ան-2 ինքնաթիռի ընկնելու և հրդեհվելու մասին»,-ասված է հաղորդագրությունում:

Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ստուգումներ են անցկացվում պարզելու համար դեպքի պատճառները: Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռը դիպչել է լարի, ինչից հետո ընկել է:

Քննությունը ուսումնասիրելու է տեղի ունեցածի բոլոր վարկածները, այդ թվում` ինքնաթիռի տեխնիկական վիճակն ու օդաչուի գործողությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նովգորոդ  


Վերնագիրի այլ պիտակները