Վրաստանում կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք է գրանցվել

11:05   13 Հուլիս 2020    202

Հուլիսի 13-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք է գրանցվել. դեպքերի ընդհանուր թիվը երկրում 995 է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 844 մարդ: Վարակից երկրում մինչ օրս մահացել է 15 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5001 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 219 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 31 քաղաքացի բուժվելու նպատակով տեղափոխվել է Վրաստան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները