Գերմանիան առաջարկել է ԵՄ-ին սանկցիաներ սահմանել ընդդեմ Ռուսաստանի

12:41   13 Հուլիս 2020    208

Գերմանական կառավարությունը առաջարկել է ԵՄ անդամ երկրներին սանկցիաներ սահմանել ընդդեմ Ռուսաստանի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Ըստ հրապարակման, գերմանական կառավարությունը նման առաջարկ է ներկայացրել, պայմանավորված Բունդեսթագի վրա իրականացված մասշտաբային կիբերհարձակմամբ, որի իրականացման մեջ մեղադրել են Մոսկվային։

Եթե Բեռլինի առաջարկը ընդունվի, ապա առաջին անգամ սանկցիաներ կսահմանվեն կիբերհարձակումների հետ կապված։ Հաղորդման մեջ նշվում է, որ այս առնչությամբ, սակայն դեռ վերջնական որոշում չի ընդունվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները