Նկարիչ Ռոյ Լիխտեյնշտեյնի ստեղծագործությունն աճուրդով վաճառվել է 46.2 մլն դոլարով

14:15   13 Հուլիս 2020    232

Բրիտանական Christie's աճուրդի տունը վաճառել է ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտեյնշտեյնի «Մերկ աղջիկը՝ ուրախ նկարով» (Nude with Joyous Painting) խորագիրը կրող նկարը:

Նշվում է, որ աճուրդը հայացել է հուլիսի 10-ին միժամանակ 4 վայրում՝ Հոնկոնգում, Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում: Լիխտեյնշտեյնի աշխատանքը ներկայանում է նկարչի ավանդական կետային տեխնիկայով: Այն ստեղծվել է 1994 թվականին՝ հեղինակի մահվանից 3 տարի առաջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աճուրդի ժամանակ վաճառվել են նաև այլ արվեստի գործեր, որոնց թվում՝ բելգիացի սյուրռեալիստ Ռենե Մագրիտի «Հաղթկան կամարը», որը ձեռք է բերվել 22.5 մլն դոլարով:

Բացի այդ, իր գնորդին աճուրդի ժամանակ գտել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» ստեղծագործութունը, որը վաճառվել է 29.2 մլն դոլարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները