Գերմանիայում նետ ու աղեղով զինված տղամարդը զինաթափել է ոստիկաններին

13:24   13 Հուլիս 2020    179

Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային հողի ոստիկանությունը փնտրում է նետ ու աղեղով զինված տղամարդու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով գերմանական աղբյուրին, տղամարդը, որը զինված է եղել նետ ու աղեղով, ինչպես նաև դանակով և ատրճանակով, սպառնացել է Օպպենաու քաղաքի ոստիկանությանը՝ նրանցից վերցնելով ոստիկանական զենքն ու թաքնվել անտառում:

Հաղորդվում է, որ կատարվածից հետո ոստիկանները լայնամասշտաբ արշավ են սկսել՝ վերջինիս գտնելու ուղղությամբ: Որոնումներին ոստիկանության ավելի քան 100 աշխատակից է ներգրավվել, ինչպես նաև պարեկային ծառայության մի քանի մեքենաներ և երեք ոստիկանական ուղղաթիռ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները