ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6537 նոր դեպք

14:07   13 Հուլիս 2020    189

Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 6․537-ով՝ հասնելով 733․699-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում 84 մարզում COVID-19-ով վարակման 6537 նոր դեպք է գրանցվել, այդ թվում՝ 1674-ը (25․6 տոկոս)՝ առանց կլինիկական դրսեւորումների»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հավելվում է, որ երկրի 85 մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 733 699-ի (+0․9 տոկոս):

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները