ԱՄՆ-ում կկայանա ֆեդերալ բանտարկյալի՝ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժը

14:46   13 Հուլիս 2020    226

Հուլիսի 13-ին ԱՄՆ-ում կկայանա ֆեդերալ բանտարկյալի՝ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժը, եթե դատարանը վերջին պահին այն կասեցնելու որոշում չընդունի:

Քայլը հիմնականում խորհրդանշական նշանակություն ունի. մահապատժի են սպասում միայն 60 ֆեդերալ բանտարկյալներ:

Մահապատիժների ճնշող մեծամասնությունն անցկացնում են առանձին նահանգներ: Մեկ տարի առաջ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը հայտնել Է, որ դաշնային իշխանությունները կվերսկսեն հանցագործների մահապատիժները, քանի որ զգում են զոհերի ընտանիքներին մխիթարելու իրենց պարտավորությունը: Սակայն Դենիել Լյուիս Լիի զոհերի ազգականները, որը պետք Է մահանա հուլիսի 13-ին Ինդիանայի Թերր-Հոութ քաղաքում, դիմել են դատարան՝ խնդրելով կասեցնել մահապատիժը:

Նրանց խոսքով՝ Լիի մահապատիժը կկրկնապատկի իրենց վիշտը: Մոտավորապես հազար կրոնական առաջնորդներ ստորագրել են գլխավոր դատախազին ուղղված հանրագիր՝ խնդրելով կասեցնել մահապատիժը: Նրանց խոսքով՝ երկրում առանց այդ Էլ քիչ չեն խնդիրները: «Մեր երկիրը պայքարում Է COVID-19-ի համավարակի դեմ, տնտեսական ճգնաժամի, քրեական դատավարության համակարգային ռասիզմի դեմ, այնպես որ մեզ հարկավոր Է կենտրոնանալ կյանքի պաշտպանության ու պահպանության վրա, այլ ոչ թե մահապատիժների իրականացման վրա»,-գրում են նրանք:

Լին, որը ռասիստական խմբավորման անդամ Է, դաժանորեն սպանել Է երեք մարդուց բաղկացած մի ընտանիքի, ներառյալ ութամյա աղջիկը: 1999 թվականին երդվյալ ատենակալները նրան դատապարտել Էին մահապատժի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները