Փոլադ Բյուլբյուլօղլու. «Չի բացառվում լայնածավալ ռազմական գործողությունները»

13:50   13 Հուլիս 2020    255

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն չի բացառել, որ հուլիսի 12-ի սահմանային փոխհրաձգությունից հետո Բաքվի և Երևանի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն:

Ըստ Hayatsk.info-ի, դեսպանն այդ մասին ասել է «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Բյուլբյուլօղլուն նշել է, որ Ադրբեջանը երբեք չի ընդունի իր տարածքի 20 տոկոսի կորուստը և մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղի վերադարձին:

«Ձեր կարծիքով ՝տաս միլիոն բնակչություն, ռազմական ուժ, հարուստ, զարգացած ենթակառուցվածք ունեցող մի երկիր, դա թույլ կտա, որ իր տարածքը հավերժ մնա օկուպացված», - ասել է դեսպանը:

Նա նաև շեշտեց, որ Հայաստանը փորձում է սառեցնել հակամարտությունը, և բանակցությունները արդյունք չեն տալիս. «Եթե դա չստացվի, իհարկե, կլինեն ռազմական գործողություններ: Հետևաբար, դիրքորոշումը պետք է միանգամյա հասկանալ»:

Միևնույն ժամանակ, Բյուլբյուլօղլուն ավելացրեց, որ լայնամասշտաբ պատերազմը աղետ կլինի ողջ տարածաշրջանի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Բյուլբյուլօղլու  


Վերնագիրի այլ պիտակները