Ռումինիայում արգելել են տհաճ հոտերը

15:39   13 Հուլիս 2020    192

Ռումինիայում նոր օրենք է ընդունվել, համաձայն որի՝ կերակուր պատրաստող անձը կարող է տուգանվել, եթե այդ կերակրի հոտն անհարմարություն է պատճառում հարևաններին:

Այժմ այս երկրում պաշտոնապես արգելված է տարածել տհաճ հոտեր:

Հաղորդվում է, որ հոտառական տհաճության՝ դիսկոմֆորտի մակարդակը կորոշեն հատուկ մասնագետները, նաև կչափվի հոտերի ինտենսիվությունը՝ գործող ազգային և միջազգային ստանդարտներով: Սահմանված նորմերի խախտման դեպքում ընկերություններին 16,7 հազար եվրո տուգանք է հասնում կամ փակում, իսկ ֆիզիկական անձանց դեպքում տուգանքը կլինի 6,3 հազար եվրո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռումինիա  


Վերնագիրի այլ պիտակները