Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

15:54   13 Հուլիս 2020    407

Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տնտեսական համագործակցությունը, իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում, երկուշաբթի հայտնել են Թուրքիայի ղեկավարի աշխատակազմում:

«Մեր նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը նախեւառաջ քննարկել են տնտեսական խնդիրները, երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները:

Երկու երկրների ղեկավարները նաեւ գնահատել են իրավիճակը Լիբիայում եւ Սիրիայում եւ անդրադարձել տարածաշրջանային այլ հարցերի»,- նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները