Չինաստանի ԱԳՆ-ում հաստատել են ԱՀԿ-ի փորձագետների ժամանումը երկիր

16:17   13 Հուլիս 2020    361

Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկու փորձագետները, ովքեր կուսումնասիրեն COVID-19 վիրուսի ծագումը, ժամանել են Չինաստան, չինական կողմը սերտ շփում է պահում նրանց հետ, հայտարարել է Չինտասնիա արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հուա Չունյինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չինաստանի կառավարությունը համաձայնել է, որպեսզի ԱՀԿ-ն փորձագետներ ուղարկի Պեկին՝ չինացի գիտնականների հետ COVID-19-ի աղբյուրը պարզելու հարցում համագործակցելու համար: Ներկայումս ԱՀԿ երկու փորձագետ արդեն ժամանել է Չինաստան»,- ճեպազրույցի ժմանակ հայտնել է Հուա Չունյինը։

Նա նշել է, որ Չինաստանն եւ ԱՀԿ-ն ընդհանուր առմամբ համամիտ են, որ վիրուսի ծագումը գիտական ​​խնդիր է, որի համար պետք է միջազգային համագործակցություն եւ հետազոտություններ նախաձեռնել այս ոլորտի գիտնականների կողմից:

«ԱՀԿ-ն նաեւ կարծում է, որ վիրուսի ծագումը երկար գործընթաց է, որը կարող է ազդել շատ երկրների վրա, եւ ԱՀԿ-ն անհրաժեշտության դեպքում եւս նմանատիպ տեսչական այցեր իրականացնել այլ երկրներ»,- հավելել է Հուա Չունյինը:

Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել այն մասին, թե ում հետ են հանդիպելու ԱՀԿ փորձագետները եւ ինչ վայրեր են այցելելու։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները