Չինաստանում կորոնավիրուսով վարակված կինը վերելակ է նստել

17:17   13 Հուլիս 2020    371

Չինաստանում կորոնավիրուսով վարակված կինը վերելակ է նստել, ինչը հանգեցրել է երկու հիվանդանոցում COVID-19-ի բռնկմանը և 71 մարդու վարակմանը, գրում է Staff.co-ն։

Այս տարվա ապրիլին, երբ Չինաստանում կորոնավիրուսի համաճարակն անկում էր գրանցում, Հեյլունցզյան նահանգում նոր բռնկում է տեղի ունեցել։

Երկու հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 70 մարդ։ Համաճարակաբանները հետաքննություն են սկսել վարակվածների և կորոնավիրուսի աղբյուրի շփումների հաստատման նպատակով և պարզել, որ ապրիլի 2-ին հիվանդանոց է տեղափոխվել COVID-19-ի բարդությունների պատճառով կաթված ստացած մի տղամարդ: Հիվանդասենյակում անցկացրած ժամանակ նա վարակել է շուրջ 20 մարդու, իսկ ավելի վաղ՝ իր երեք որդիներին։ Նրանցից յուրաքանչյուրը վարակել է ևս 28 մարդու, այդ թվում՝ հինգ բուժքույրերի և բժշկի։

Աղբյուրը գրում է, որ հետագայում հիվանդանոց է տեղափոխվել նաև հիշյալ տղամարդու հարևանը, և նրանց երկուսի մոտ COVID-19-ի «արտասահմանյան շտամ» է հայտնաբերվել։

Բոլոր շփումների ստուգման ընթացքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ հիվանդացել է 70 մարդ։

Աղբյուրի որոնման շրջանակում ստուգվել են տվյալ շենքի բոլոր բնակիչները: Միևնույն ժամանակ, բնակչուհիներից մեկի մոտ, որը հիվանդության ոչ մի ախտանիշ չի ունեցել, սակայն վերջերս էր վերադարձել Միացյալ Նահանգներից, գտել են այն նույն շտամը, որը հայտնաբերվել էր հիվանդների մոտ:

Կնոջ խոսքով՝ նա չի շփվել հիվանդների հետ, պարզապես նրանց հետ վերելակ է նստել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները