ՌԴ-ում «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության մեջ

18:15   13 Հուլիս 2020    283

Ռուսաստանում դատարանը պետակա դավաճանության մեղադրանք է առաջադրել «Կոմերսանտ» և «Վեդոմոստի» պարբերականների նախկին թղթակից, «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովին:

«Իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275 հոդվածով: Իր մեղավորությունը նա չի ընդունում», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պաշտպանը հայտնել է նաև, որ Սաֆրոնովին ներկայացված մեղադրանքում չի նշվում, որ նա գումար է ստացել չեխական հետախուզությունից, որի հետ կապ ունենալու մեջ են մեղադրում լրագրողին:

«Մեղադրական տեքստում տվյալներ չկան այն մասին, որ Սաֆրոնովը նյութական պարգևատրում է ստացել չեխական հատուկ ծառայություններից, ոչ էլ այն մասին, թե ինչ տեղեկություն է նա փոխանցել, երբ է փոխանցել կամ որևէ այլ հստակեցում»,- հավելել է փաստաբանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները