WP-ն հաշվել է, որ իր երդմնակալության պահից Թրամփը ստել է ավելի քան 20 հազար անգամ

18:55   13 Հուլիս 2020    286

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ի հունվարին իր երդման արարողությունից հետո հանդես եել ավելի քան 20 հազար հայտարարությամբ, որոնք չեն համապատասխանել իրականությանը:

Պարբերականի համաձայն՝ ԱՄՆ առաջնորդն իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է իրեն թույլ տվել ներքին եւ միջազգային լայն թեմաների վերաբերյալ, այդ թվում՝ մեկնաբանելով իմպիչմենտի գործընթացը, կորոնավիրուսի համավարակը եւ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան շուրջ իրադարձությունները: Ըստ թերթի հաշվարկների՝ հուլիսի 9-ի դրությամբ Սպիտակ տանը գտնվելու 1․267 օրվա ընթացքում Թրամփը ստել է 20.055 անգամ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թերթը նշել է, որ ամենից հաճախ ԱՄՆ նախագահը աղավաղել է իրականությունը՝ խոսելով այն մասին, որ «Ամերիկայի տնտեսության ներկայիս վիճակը լավագույնն է երկրի պատմության մեջ»: Բացի այդ, Թրամփը պարբերաբար տեղեկացրել է «Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին» եւ «Ամերիկայի պատմության հարկերի ամենամեծ կրճատման մասին», ինչը նույնպես ճիշտ չէ, ընդգծել է թերթը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները