Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան ավելի քան 200 դեպք

21:05   13 Հուլիս 2020    316

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2349 նոր դեպք, մահացել է 203 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:

«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2349 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 259 652 մարդ, ապաքինվել՝ 222 539-ը», - ասել է նա IRINN-ի եթերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մահացածների ընդհանուր թիվը հասել է 13 032-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները