Գերմանիայում երկու մարդ է մահացել փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով

20:42   13 Հուլիս 2020    324

Երկու մարդ է մահացել գերմանական դաշնային Բադեն-Վյուրթեմբերգ նահանգում գերթեթև ինքնաթիռի վթարի հետևանքով, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Կիրակի երեկոյան ինքնաթիռն ընկել է անտառապատ տեղանքում՝ Ռայնշտեթեն քաղաքի մոտակայքում:

Մահացել է 61-ամյա օդաչուն և 54-ամյա ուղևորը:

Վթարի պատճառը պարզվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները