Չինաստանի հյուսիս-արեւմուտքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
20:54
13 Հուլիս 2020
343
5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արեւմուտքում՝ Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանում։
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Չինական երկրաշարժագիտական կենտրոնը։
Երկրակեղեւի ցնցումները նկատվել են Իլիյան գավազի Հորգոս շրջանում։ Օջախի խորությունը 15 կմ է։ Ավերածությունների, տուժածների եւ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։