Ողջ աշխարհում նախօրեին գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի 50%-ը բաժին է ընկել ընդամենը 2 երկրի

22:12   13 Հուլիս 2020    370

այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Երեկ ԱՀԿ-ին հաղորդվել է 230 000 վարակման դեպքերի մասին: Դրանց գրեթե 80 տոկոսը գրանցվել է 10 երկրում, իսկ 50 տոկոսը՝ երկու»,- ասել է Գեբրեյեսուսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինս չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը, սակայն վարակման ցուցանիշով ողջ աշխարհում առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը, որտեղ նաև 24-ժամյա առավելագույն ցուցանիշներ են գրանցվել վերջին օրերի ընթացքում: Այս երեք երկրում միասին ավելի քան 112 000 վարակման դեպք է արձանագրվել կիրակի:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՀԿ-ն հայտնել էր մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային աճի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները