Աֆրիկան COVID-19-ով վարակվածների թվով հայտնվել է առաջին տասնյակում

23:05   13 Հուլիս 2020    391

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 062 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 572 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 611 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 414 հազար 105 հաստատված դեպք կա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այստեղ մահացածների թիվը 137 հազար 787 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 866 հազար 176-ի, մահերինը՝ 72 հազար 151-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 879 հազար 904 է, մահերինը՝ 23 հազար 200:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 733 հազար 699 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 537 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 439 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները