7-ամյա բրիտանացին հատուկ գլուխկոտրուկ է կազմել թագուհուն մեկուսացման մեջ զվարճացնելու համար և շնորհակալական նամակ ստացել նրանից

23:56   13 Հուլիս 2020    299

Բրիտանիայի 7-ամյա բնակիչը բառերի գլուխկոտրում է կազմել Էլիզաբեթ Երկրորդ թագուհու համար, որպեսզի վերջինս չձանձրանա Վինձորի ամրոցում մեկուսացման ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ 7-ամյա Տիմոթիի մայրը՝ Ջո Մեդերսը, տեղի լրատվամիջոցին հայտնել է, որ տղան «մտահոգված է եղել թագուհու տրամադրության համար և որոշել է նրա համար վզարճալի մի բան անել և իր իսկ ձեռքով գլուխկոտրուկ է պատրաստել»:

Փոքրիկի կազմած գլուխկոտրուկը կազմված է եղել «երջանկության» թեմային առնչվող բառերից: «Թանկագին թագուհի Էլիզաբեթ, հավանաբար Դուք տխուր կամ միայնակ եք զգում Ձեզ մեկուսացման մեջ, այդպիսով մտածեցի, որ կարող եմ Ձեզ համար բառերից կազմված գլուխկոտրուկ պատրաստել, որպեսզի մի փոքր զվարճանաք»,- թագուհուն ուղղված նամակում գրել է Տիմոթին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները