Մենք հանդես ենք գալիս իրադրության կարգավորման օգտին՝ Ադրբեջանի ինքիշխանության հարգմամբ․ Ուկրաինայի ԱԳ նախարարություն

22:37   13 Հուլիս 2020    389

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը խորը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված լարվածության առնչությամբ, որի ընթացքում տեղի է ունեցել նաեւ հրետանակոծություն։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ԱԳՆ տարածած հայտարարությունից։

Պաշտոնական Կիեւը կոչ է արել առավելագույն ջանքեր ներդնել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ, եւ ուղիներ որոնել հակամարտության կարգավորման համար։

Ուկրաինայի ԱԳՆ-ն սակայն այդ ուղիների որոնումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքիշխանության հարգմամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները