Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 000 նոր դեպք է արձանագրվել

13:11   14 Հուլիս 2020    280

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 20 286 նոր դեպք է արձանագրվել:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 1 884 967 մարդ է վարակվել, որոնցից 72 833-ը մահացել է, 733-ը՝ վերջին մեկ օրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ մինչ այժմ ավելի քան 1.1 միլիոն մարդ առողջացել է:

Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները