Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցավ 13 միլիոնը

13:27   14 Հուլիս 2020    289

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի դեպքերի թիվն անցել է 13 միլիոնը:

Երևանի ժամանակով 01:00-ի դրույթամբ՝ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 006 764 դեպք, որից ավելի քան կես միլիոնը՝ 570 776 մարդ, մահացել է: Այս ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է 7 163 038 վարակակիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին 24 ժամվա ընթացքում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 215 539 դեպք, որից 5037-ը՝ մահվան ելքով:

Վարակման դեպքերի ընհանուր թվի ավելի քան կեսը բաժին է ընկնում Ամերիկա աշխարհամասին՝ 6 669 879 վարակակրով, Եվրոպայում գրանցվել է վարակման 2 925 686 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները