Կալիֆոռնիայում լճում հայտնաբերել են Glee սերիալից հայտնի դերասանուհի Նայա Ռիվերայի դին

13:54   14 Հուլիս 2020    261

Փրկարարներն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վենտուրա շրջանում գտնվող Պիրու լճում հայտնաբերել են անհետ կորած համարվող ամերիկացի դերասանուհի Նայա Ռիվերայի մարմինը։

Անցյալ չորեքշաբթի լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ 33-ամյա դերասանուհին 4-ամյա որդու՝ Ջոզիի հետ այցելել է Վենտուրա շրջանում գտնվող Պիրու լիճ։ Մի քանի ժամ անց տղային միայնակ են հայտնաբերել նավակում, սակայն մորը չէր հաջողվել գտնել։ Դերասանուհու մեքենան հայտնաբերվել էր կայանատեղում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես նշում է TMZ-ն, երեխան պատմել է, որ մոր հետ լողում էին, սակայն չգիտի, թե ինչպես է մայրը խեղդվել։

Դերասանուհու դին հայտնաբերելուց հետո Վենտուրա շրջանի շերիֆ Բիլ Այուբը հայտարարել է, որ նախնական վարկածի համաձայն՝ Նայա Ռիվերան իր վերջին ուժերն օգտագործել է 4-ամյա որդուն փրկելու համար։

«Նա բավականաչափ էներգիա է հավաքել որդուն նավակ վերադարձնելու համար, բայց ուժերը չեն բավականացրել իրեն փրկելու համար»,- ասել է Այուբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները