Amazon-ի ղեկավարի նախկին կինը մի քանի ժամով դարձել է աշխարհի ամենահարուստ կինը

14:28   14 Հուլիս 2020    459

Amazon ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքքենզին, երկուշաբթի երեկոյան՝ հուլիսի 13-ին, մի քանի ժամով դարձել է աշխարհի ամենահարուստ կինը։

Նրա կարողությունը 65․2 մլրդ դոլար էր գնահատվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երեքշաբթի առավոտյան՝ հուլիսի 14-ին, L'Oreal-ի հիմնադրի թոռնուհի Ֆրանսուազա Բետանկուր-Մայերն առաջ է անցել նրանից՝ իր 64․8 միլիարդ դոլարով, երբ Բեզոսի կարողությունը նվազել է մինչեւ 60․8 միլիարդ դոլար։

2019 թվականին Ջեֆ Բեզոսից բաժանվելուց հետո Մաքքենզին ստացել էր նախկին ամուսնու ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը։ Բեզոսի եւ նրա նախկին կնոջ ունեցվածքն ավելանում է Amazon-ի բաժնետոմսերի գնի բարձրացման շնորհիվ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները