Բուլղարիայում արդեն 5 օր է՝ շարունակվում են բողոքի ակցիաները

15:36   14 Հուլիս 2020    281

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և երկրի այլ քաղաքներում մի քանի օր է՝ հակակառավարական բողոքի ակցիաներ են: Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի և իր կառավարության հրաժարականը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Russia Today-ը:

Բուլղարիայում բողոքի ակցիաները սկսվել են հուլիսի 9-ին, երբ նախագահական աշխատակազմում տեղի ունեցած խուզարկություններից հետո ձերբակալվել և հարցաքննվել էին երկրի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով պատասխանատու պաշտոնյան և նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականը:

Խուզարկությունները կապված էին կոռուպցիայի և պետական գաղտնիքի բացահայտման գործերով հետաքննության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները