Իրանում մահապատժի է ենթարկվել ԿՀՎ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվողներից մեկը

15:47   14 Հուլիս 2020    296

Իրանում մահապատժի է ենթարկվել ԿՀՎ-ի հետ համագործակցության մեջ մեղադրվողներից մեկը, հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության պաշտոական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայիլին։

Նա նաեւ հայտնել է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տեղաշարժի մասին տվյալները փոխանցելու մեջ մեղադրվող Մահմուդ Մուսավի Մաջդի մահապատիժը դեռ չի իրականացվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նմանատիպ դատավճիռը լրտեսներից մյուսի նկատմամբ, ով նախկինում եղել է Իրանի պաշտպանության նախարարության օդատիեզերական հատվածի աշխատակիցը, կյանքի է կոչվել»,- Mizan Online գործակալությունը մեջբերում է Էսմայիլի խոսքերը։

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Իրանի պաշտպանության նախկին նախարար Ռեզա Ասգարին մահապատժի է ենթարկվել վերջերս․ ԿՀՎ-ի համար աշխատելու ընթացքում նա տեղեկություններ էր փոխանցել իրանական հրթիռների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները